Մեղրի առողջարար լինելու 7 պատճառ

Մեղրը միայն քաղցրավենիք չէ։ Ամեն օր բնության պարգևած այս մթերքից ընդամենը մեկ գդալ ուտելը բավարար է, որ մեր օրգանիզմը ստանա իրեն անհրաժեշտ նյութերի զգալի մասը։ Մեղրի բաղադրության մեջ առկա առողջարար նյութերը այն դարձնում են իսկական հրաշք ուտելիքների թագուհին։

  1. Առողջ մաշկ։ Անտիօքսիդանտներ, վիտամիններ և պրոտեիններ – այս հրաշալի եռյակը ապահովում է մարդու մաշկի նրբությունը, մաքրությունը և փայլը։ Մեղրը բժշկության մեջ օգտագործվում է նաև դիմակների մեջ՝ հանգստացնելով և փայլ հաղորդելով մաշկին։ Այն պետք է օգտագործել բժշկի հետ խորհրդակցելով։
  2. Խոլեստերինի ճիշտ մակարդակ։ Մեղրի մեջ առկա վիտամինները նպաստում են խոլեստերինի մակարդակի կարգավորմանը և բարձր խոլեստերինի նվազմանը։
  3. Ամուր սիրտ։ Խոլեստերինի կարգավորումը դրական ազդեցություն ունի նաև սրտի վրա։ Մեղրը այսպիսով կանխում է սրտանոթների խցանումը և սրտի հետ կապված հիվանդությունները։
  4. Թարմ ուղեղ։ Ամեն օր մեղր ուտելը լավացնում է ուղեղի աշխատանքը, որովհետև մի կողմից մեղրը նվազեցնում է ստրեսը, մյուս կողմից խթանում է ուղեղի բջիջների աշխատանքը։ Մեղրը լավացնում է հիշողությունը։
  5. Հանգիստ քուն։ Քնի խանգարում ունեցողների համար մեղրը անփոխարինելի միջոց է։ Մեղրի մեջ առկա գլյուկոզան հանգեցնում է ինսուլինի ավելացմանը, որի արդյունքում ավելանում է սերոտոնինի արտադրությունը՝ լավացնելով մարդու քնի որակը։
  6. Ավելի առողջ ստամոքս։ Մեղրի հակաբակտերիալ հատկությունները ստամոքսի համար իսկական հրաշքներ են գործում։ Սոված փորին մեկ գդալ մեղր ուտելը կարող է կանխել աղիքային մի շարք հիվանդություններ։
  7. Ստրեսի նվազում։ Հայտնի է, որ մեղրը մարդու նյարդերի վրա դրական ազդեցություն ունի։ Մեղրում առկա գլյուկոզայի շնորհիվ արագանում է արյան մեջ նեյտրոնների շարժը, որի արդյունքում օրգանիզմը ազատվում է ավելորդ լարումներից։

1 thoughts on “Ի՞նչ կկատարվի, եթե ամեն օր մեկ գդալ մեղր ուտեք

Մեկնաբանել

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *