Ակնամոմը պրոպոլիսն է, որը մարդիկ շփոթում են մեղրամոմի հետ։ Մեղրամոմը մեղուները արտադրում են իրենց գեղձերով։ Մեղրամոմըը դեղին գույն ունի, ակնոմոմը՝ մուգ կանաչից մինչև սև։ Սերեկով մեղրի և շրջանակի մեջ մեղրամոմ է (այլ ոչ թե ակնամոմ)։

Ակնամոմը՝ պրոպոլիսը, բոլորովին այլ մոմի տեսակ է, որը մեղուները հավաքում են բույսերից։ Ակնամոմը ամեն փեթակից հնարավոր է ստանալ գրամներով և հետևաբար շատ թանկ արժե։ Այն դառը համ ունի և օգտագործվում է դեղագործության մեջ։ Կոկորդի ցավի դեպքում մենք ակնամոմը օգտագործում ենք ծամոնի նման. խառնվելով թքի հետ ակնամոմը ախտահանում է կոկորդը։ Ակնամոմի և մեղրամոմի խառնուրդով առաջիկայում ուզում եմ ստանալ պրոդուկտ, որը կօգտագործվի հենց ծամելու համար, որպես կոկորդը ախտահանող միջոց։ Այդպիսի պրոդուկտների գերմանիայում մեղվապահների մոտ հանդիպել եմ։

Ակնամոմով արտադրելու ենք նաև ԱԿնամոմի թուրմեր, այսինքն ակնամոմը սպիրտի մեջ լուծված թուրմ,որի կաթիլները օգտագործում են ստամոքսի որոշ հիվանդությունների դեպքում, ինչպես նաև ուղղակի սննդի մեջ, ինչպես նաև խմում են ջրի մեջ բացած կաթիլներ։

ԱԿնամոմի թուրմը օգտագործում են նաև բերանի խոռոչի մաքրության համար։ Կարելի է ողողումներ անելով ախտահանել բերանը, ինչպես նաև ատամները լվանալիս մեկ-երկու կաթիլ ավելացնել ատամի մածուկին և մաքրել ատամները։

Կարճ ասած՝ առաջիկայում մեղրին ավելանալու են մեղվապահական նոր հիասքանչ պրոդուկտներ, իսկ վաճառը կատարվելու է ոչ միայն ֆեյսբուքի միջոցով, այլ նաև՝ սայտից՝ ավտոմատացված եղանակով։

Մեկնաբանել

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *