Սա մայրաթասակն է, որից պիտի ծնվի մեղվամայրը: Սպիտակ մածուկը հայտնի մայրակաթն է կամ մայրախյուսը: Երբ մեղվաընտանիքը ուզում է մայր փոխել (Մայրափոխությունը կատարվում է ծեր կամ խնդրահարույց մայրի պարագայում) շրջանակի վրա մեղուները կառուցում են մայրաթասակ: Մայրաթասակը թասի նմանվող մեծ բջիջ է: Մայրաթասակի մեջ մեղուն մայրակաթ է լցնում, որը ուտելով մեղվի որդը հասունանում է և դառնում է բեղմնավորման ենթակա մեղվամայր:
Մայրակաթը խիստ սննդարար և թանկարժեք նյութ է: Ձվից ծնված բոլոր որդերը մայրակաթ են ուտում: Երեք օր ուտելու դեպքում այդ որդից ծնվում է աշխատավոր մեղու, որը թեզարգացած էգն է: Աշխատավոր մեղվի կյանքը մի քանի ամիս է, աշխատավոր մեղուն մեղր բերող մեղուն է, որ ամբողջ կյանքում կույս է մնում:
Իսկ երբ մեղվի որդը ավելի երկար է մայրակաթ ուտում, այդ որդից ծնվում է արդեն մեղվամայր, որը լիարժեք էգն է: Մեղվամայրը բեղմնավորվում է օդում թռիչքի ժամանակ և ապրում է մի քանի տարի, որի ընթացքում ձվարկում է:
Նկարում վնասված (բացված) մայրաթասակն է, որում մոտ 4 օրական որդ է մայրակաթի մեջ:
Նկարեցի ես, ինֆորմացիան պատմեց մայրս:
