
Խմորեղեն
ՓԱԽԼԱՎԱ
Մեղրածոր հայկական խմորեղեն՝ ընկույզի միջուկով։

Պատրաստման ժամանակը՝ 210 րոպե

Թխվելու ժամանակը՝ 35 րոպե

Չափաբաժինը՝ 20 կտոր
Պատրաստման եղանակը

250գ կարագ 2ձվի դեղնուց ձեռքով տրորել, որ խառնվեն, մեկ բաժակ եռման ջրի մեջ լցնել մեկ ու կես ճաշի գդալ օղի, լցնել խառնուրդի վրա, ավելացնել նույնքան քացախ և խառնել և ավելացնել կես կգ ալյուր ու հունցել այնքան, որ ձեռքից պոկվի։

Դնել ցելոֆանի տոպրակի մեջ, թողնել հանգստանա մեկ ժամ։ Հետո նորից հունցել ու բաժանել երեք հավասար գնդերի, հանգստանալուց հետո գրտնակել, ամեն գնդին քսել 40 գ կարագ, փակել, գունդը դնել միանգամյա օգտագործման տոպրակի մեջ։

Դնել սառնարան, կամ սառը տեղ, գրտնակելուց առաջ թողնել մի քիչ հետ գա, նորից գրտնակել, 40 գ կարագ քսել, փակել, դնել սառը տեղ։

Երկու բաժակ մաքրած ընկույզը տոպրակի մեջ գրտնակով ջարդել , ձվի սպիտակուցները մի բաժակից քիչ պակաս շաքարավազով բեզե սարքել, գցել դարչին մեկ թեյի գդալ, լցնել ընկույզը, խառնել։

Մի գունդը բացել թավայի չափից քիչ մեծ և թխել։ ։Բացել մյուս գնդերը, մեկը փռել թավայի վրա լցնել ընկույզի կեսը հավասարաչափ, դնել թխածը վրան, լցնել մնացած ընկույզը, փռել մյուս խմորը, կտրտել փախլավաձև՝ առանց կտրելու ներքևի խմորը, վրան քսել ձու, կարելի է նախշել պատառաքաղով

Ջեռոցը նախօրոք տաքացնել 200 աստիճան և թխել։
300 գ հալեցրած մեղրին ավելացնել 4 ճաշի գդալ հալեցրած բարձրորակ յուղ, դարչին, լցնել թխված փախլավայի վրա հավասարաչափ։
Բաղադրիչներ
Խմոր
- 2ձվի դեղնուց
- 1բաժակ եռման ջուր
- 1.5 ճաշի գդալ օղի
- 1.5 ճաշի գդալ քացախ
- 0.5կգ ալյուր
- 240գ. կարագ
- 1 ձու (խմորի վրան քսելու համար)
Միջուկ
- 2 բաժակ ընկույզ
- 2 ձվի սպիտակուց
- 1բ. շաքարավազ
- 1թ. գդ. դարչին
Օշարակ
- 300գ. մեղր
- 4 ճ. գդ. յուղ