
Խմորեղեն
ՄԵՂՐՈՎ ՏՈՐԹ
Բերանում հալչող նրբահամ խմորեղեն։ Խմորը պատրաստվում է գոլորշու վրա։

Պատրաստման ժամանակը՝ 20 րոպե

Թխվելու ժամանակը՝ 35 րոպե

Չափաբաժինը՝ 20 կտոր
Պատրաստման եղանակը

Խմորն արվում է գոլորշու վրա։ Էմալապատ կամ ապակե ամանը դնել մեկ այլ ամանի , որի մեջ ջուր է եռում, մեջ , այնպես որ չկպնի ջրին, և մեջ դնել 100 գրամ կարագ,3 ճաշի գդալ մեղր, 2 թեյի գդալ սոդա, փայտե կամ սիլիկոնե գդալով խառնել։

Առանձին ամանի մեջ միքսեռով խառնել 3 ձու և 1 բաժակ շաքարավազ մինչև փրփրելը։ Սա լցնել գոլորշու վրայի խառնուրդի վրա և խառնել։

Ավելացնել 1,5-2 բաժակ ալյուր (բարձր տեսակի) և գոլորշու վրա թողնել անընդհատ խառնելով այնքան, մինչև դառնա քիչ բաց դարչնագույնից։

Վերցնել գոլորշու վրայից, ավելացնել ալյուր, որ դառնա գրտնակվող խմոր։Եթե տաք վիճակում խմորը լինի շատ պինդ, սառելուց հետո ավելի կպնդանա։Դրա համար հունցելուց թող թույլ լինի, հետո բաժանում ենք գնդերի, թողնում ենք սառում է և գրտնակելուց եթե շատ թույլ խմոր է, կարելի է նորից ալյուր ավելացնել, եթե կարելի է շատ ալյուրով գրտնակել, նորմալ կստացվի նաև այդ դեպքում։

Եթե թավայի չափը 20 քառ․ դմ է, ապա կարելի է բաժանել 5 գնդի, համապատասխանաբար փոքր թավաների դեպքում ավելի շատ գնդերի։ Թավայի վրա դնելուց առաջ գրտնակած խմորը պատում ենք ալյուրով, ծալում ենք և տեղադրում ալյուրոտ երեսը թավայի վրա։ Թխվում է տաք ջեռոցի մեջ 7-10 րոպեում՝ մինչև դարչնագույն դառնալը։

Չի կպնում թավային, բայց հանելուց թեթևակի շարժում ենք, եթե կպած տեղ կա` պոկում ենք, ապա դնում հարթ տեղ, որ սառչի։ Եթե աշխատում ենք 2 թավայով, մինչև մեկը թխվում է, մյուսը գրտնակում ենք, բայց եթե ձեռքդ սովոր չի գրտնակելուն, նախորդը կարող է վառվել։ Ջեռոցից հանված շերտերը դնում ենք իրար վրա, սառելուց հետո վրձինով սրբում վրայի ալյուրը։ Մի փոքր գունդ էլ կարելի է պահել վրան փշրելու համար, կամ կարելի է կրեմը քսելուց առաջ բոլոր շերտերի եզրերը հավասարեցնել, կտրածը լավ մանրացնել, երեսի կրեմը պատել դրանով։

Կրեմի առաջինից երրորդ տաբրերակները պատրաստվում են բաղադրիչները հարիչի օգնությամբ միմյանց լավ խառնելով՝ մինչև համասեռ զանգվածի ստացվելը։
Չորրորդ տարբերակի դեպքում շաքարավազը խառնել ալյուրի հետ, վրան ավելացնել կաթը և եփել մարմանդ կրակի վրա՝ մինչև թթվասերի խտության միասեռ զանգված ստացվելը։ Սառելուց հետո աստիճանաբար ավելացնել նախապես հարած կարագի վրա և խառնել մինչև համասեռ զանգված ստացվելը։
Բաղադրիչներ
Խմոր
- 100գ. կարագ
- 3 ճաշի գդալ մեղր
- 2 թեյի գդալ սոդա
- 3 ձու
- 1 բաժակ շաքարավազ
- 2-2.5 բաժակ ալյուր
Կրեմ (տարբերակ 1)
- 300 գրամ կարագ
- 300 մլ կաթ (տնական)
- 250 գրամ շաքարավազ
Կրեմ (տարբերակ 2)
- 300 գրամ կարագ (վալիո)
- 300 մլ եփած խտացրած կաթ