Այս տարի մեր մեղվապահությունը կառավարվելու է հատուկ APP-Ի միջոցով, որը թույլ է տալու գրանցել բոլոր փեթակները, մեղվաընտանիքների վիճակը, մայրերի ծննդյան ամսաթվերը, բեղմնավորման ամսաթվերը, հետևել մեղվաընտանիքի առողջությանը, կազմակերպել բուժումները, կերակրումները, նոր մեղվաընտանիքներ ստանալը, տեղափոխումները, մեղրաքամը և այլն Apiary Book կոչվող հավելված պրոֆեսիոնալ, վճարովի հավելված է, որը թույլ է տալիս տարբեր սմարթֆոնների մեջ ստեղծել մեղվաընտանիքների միասնական բազա, և սինխրոնիզացնել թարմացումները։ 1000-ավոր փեթակներով մեղու պահելու մեր ծրագիրը, այսպիսով ստանում է կազմակերպչական լուծում և հեռանկարներ է բացում։ Սա մեղվապահության լրիվ նոր որակ է, որը քչերն են անում, և որը թույլ կտա շեշտակի ավելացնել մեր արդյունավետությունը և գնալ տարածաշրջանային բիզնես ստեղծելու ուղղությամբ։ Շուտով նաև տարվա առաջին ներդրումներն ենք անելու։ Այս ամենը հնարավոր է միայն ձեր վստահության շնորհիվ, ձեր վստահությունն է, որ մեզ ոգևորում է։ Շնորհակալ ենք սրտանց։

Մեկնաբանել

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *