Այս տարի մեր մեղվապահությունը կառավարվելու է հատուկ APP-Ի միջոցով, որը թույլ է տալու գրանցել բոլոր փեթակները, մեղվաընտանիքների վիճակը, մայրերի ծննդյան ամսաթվերը, բեղմնավորման ամսաթվերը, հետևել մեղվաընտանիքի առողջությանը, կազմակերպել բուժումները, կերակրումները, նոր մեղվաընտանիքներ ստանալը, տեղափոխումները, մեղրաքամը և այլն Apiary Book կոչվող հավելված պրոֆեսիոնալ, վճարովի հավելված է, որը թույլ է տալիս տարբեր սմարթֆոնների մեջ ստեղծել մեղվաընտանիքների միասնական բազա,
Category Archives: Բլոգ
Մեղրի առողջարար լինելու 7 պատճառ Մեղրը միայն քաղցրավենիք չէ։ Ամեն օր բնության պարգևած այս մթերքից ընդամենը մեկ գդալ ուտելը բավարար է, որ մեր օրգանիզմը ստանա իրեն անհրաժեշտ նյութերի զգալի մասը։ Մեղրի բաղադրության մեջ առկա առողջարար նյութերը այն դարձնում են իսկական հրաշք ուտելիքների թագուհին։
Ակնամոմը պրոպոլիսն է, որը մարդիկ շփոթում են մեղրամոմի հետ։ Մեղրամոմը մեղուները արտադրում են իրենց գեղձերով։ Մեղրամոմըը դեղին գույն ունի, ակնոմոմը՝ մուգ կանաչից մինչև սև։ Սերեկով մեղրի և շրջանակի մեջ մեղրամոմ է (այլ ոչ թե ակնամոմ)։ Ակնամոմը՝ պրոպոլիսը, բոլորովին այլ մոմի տեսակ է, որը մեղուները հավաքում են բույսերից։ Ակնամոմը ամեն փեթակից հնարավոր է ստանալ գրամներով և
Սա մայրաթասակն է, որից պիտի ծնվի մեղվամայրը: Սպիտակ մածուկը հայտնի մայրակաթն է կամ մայրախյուսը: Երբ մեղվաընտանիքը ուզում է մայր փոխել (Մայրափոխությունը կատարվում է ծեր կամ խնդրահարույց մայրի պարագայում) շրջանակի վրա մեղուները կառուցում են մայրաթասակ: Մայրաթասակը թասի նմանվող մեծ բջիջ է: Մայրաթասակի մեջ մեղուն մայրակաթ է լցնում, որը ուտելով մեղվի որդը հասունանում է և դառնում է
Մեր մեղրը «Բազմածաղիկ» մեղր է: Այսինքն մեղուները մեղրը բերում են հիմնականում վայրի, չմշակվող դաշտից, որտեղ ամենատարբեր տեսակի ծաղիկներ կան և ոչ մի ծաղիկի նեկտար չի գերիշխում: Մեղրի համը, հոտը և գույնը զգալի չափով կախված են բաղադրության մեջ այս կամ այն ծաղիկի նեկտարի չափից։ Նույն դաշտից տարբեր ժամանակներում քամված մեղրը համով, հոտով և գույնով կարող է