Առաքման կարգը

Առաքումը ավճար է ողջ հանրապետության տարածքում, բացառությամբ ՇՏԱՊ ԱՌԱՔՈւՄՆԵՐԻ, որի դեպքում առաքման համար վճարում է գնորդը։

Առաքումը կատարվում է մինչև մեկ շաբաթվա ընթացքում, սակայն որպես կանոն ավելի արագ։

Երևանում առաքում է առաքիչը՝ ապրանքը բերելով մինչև պատվիրատուի նշած տարածք (շենքի) բակ՝ նախօրոք զանգահարելով և պայմանավորվելով։ Առաքիչը որպես կանոն հստակ ժամ չի կարող ասել, բայց կարող է ժամանակահատված պայմանավորվել։

Մարզերում առաքումը կատարվում է կա՛մ ՀԱՅփոստի միջոցով, կա՛մ՝ կրկին առաքիչի միջոցով։ Հայփոստի պարագայում պատվիրատուն պատվերը ստանում է իր նշած հասցեի մոտակա ՀԱՅփոստի մասնաճյուղում՝ վճարելով տեղում։

Վճարման կարգը

Մեր կայքում վճարումն իրականացվում է թե՛ առցանց, թե՛ առձեռն: Առցանց վճարումները կատարվում են ARCA, TelCell Wallet և Idram վճարային համակարգերի միջոցով, paypal-ով։ Սպասարկվում են ARCA, Virtual ARCA, Visa և MasterCard ունեցող քարտապանները:

Առձեռն վճարումները իրականացվում են առաքման պահին` ՀՀ դրամով:
Հնարավոր է նաև պատվերը ձևակերպել, ստանալ, իսկ վճարումը կատարել 30 օրվա ընթացքում։

Կայքը իրավունք է վերապահում իրեն շտկել իր կողմից հայտնաբերված ցանկացած վճարման սխալ Narek’s -ի Օգտագործողների Պաշտպանության կանոններում նախատեսված գումարի վերադարձման կամ փոխհատուցման համար՝ օգտագործողի համապատասխան վճարման համակարգ փոխանցելով կամ գանձելով գումարային միջոցներ:

Այն պահին, երբ գնման ենթակա Ապրանքները ընտրվել են և ավելացվել Հաճախորդի Զամբյուղին, Հաճախորդը նախաձեռնում է Պատվերը Ձևակերպելու գործընթացը, որի ժամանակ նա պետք է ընտրի կայքում հասանելի վճարման տարբերակներից մեկը:

Եթե ընտրվել է օնլայն վճարման տարբերակ, ապա Հաճախորդը վերահասցեագրվում է արտաքին կայք՝ օնլայն վճարումը կատարելու համար: Հաճախորդի պատվերը (Գնման Պատվեր) համարվում է ընդունված, երբ օնլայն վճարումը հաջողված է և Հաճախորդի հաշվից գանձվում է գումար համապատասխան գնման դիմաց: Կանխիկ վճարման դեպքում Գնման Պատվերը համարվում է ընդունված գնումն ավարտելուն պես:

Վճարման պայմանները վերահսկվում են երրորդ անձ հանդիսացող բանկերի, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից, որոնց հետ համագործակցում է Narek”s-ը:

Ընտրելով վճարման տարբերակ՝ Հաճախորդը հաստատում է, որ նա տեղյակ է և համաձայն երրորդ կողմ հանդիսացող բանկերի կամ վճարահաշվարկային կազմակերպությունների կանոնների հետ, և որ Հաճախորդը պարտավորվում է անվերապահորեն հետևել դրանց և սույն Պայմաններին:

Եթե ընտրվել է օնլայն վճարման տարբերակ, ապա Հաճախորդը պետք է վճարի Գնման Պատվերում նշված ամբողջական գումարը, որը հաշվարկվում է պատվերը ձևակերպելու պահին: Ոչ ամբողջական վճարման դեպքում (Անբավարար Վճարում կամ Անբավարար Միջոցներ) Գնման Պատվերը կճանաչվի անվավեր և չի մշակվի համակարգում: Տվյալ դեպքում վճարումը կչեղարկվի և Հաճախորդից չի գանձվի որևէ գումար:

Համակարգում պատվերը տեղադրելու պահին Հաճախորդին և Գնման Պատվերում մասնակից Ծառայությունների Մատակարարներին ուղարկվում են համապատասխան ծանուցումներ և էլ. փոստի հաղորդագրություններ՝ որպես Ծառայության գնման հաստատում:

Առաքումը կիրականացվի միայն գումարը մեր հաշվին փոխանցվելուց հետո: Այդ ժամանակ մեր օպերատորն անմիջապես կապ կհաստատի Ձեզ հետ և կհամաձայնեցնի առաքման ստույգ ժամը:

Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը:

Վերադարձի կարգ

Ոչ պատշաճ որակի ապրանքների վերադարձ և փոխարինում
Յուրաքանչյուր ապրանքի արտաքին որակային համապատասխանությունն անհրաժեշտ է ստուգել առաքման պահին` առաքիչի ներկայությամբ: Այդ իսկ պատճառով, խնդրում ենք Ձեզ ուշադիր ստուգել առաքանին առաքիչի ներկայությամբ, և թերացումների դեպքում վերադարձն իրականացնել տեղում կամ պահանջել տվյալ ապրանքատեսակի փոխարինում նույն կամ նմանատիպ այլ ապրանքատեսակով:

Ոչ պատշաճ որակի ապրանքի ձեռքբերման դեպքում, որի համար սահմանված է պիտանիության ժամկետ, մենք փոխարինում ենք պատշաճ որակի ապրանքով կամ սպառողին վերադարձնում է նրա վճարած գումարը, եթե ապրանքի թերությունները հայտնաբերվել են պիտանիության ժամկետի սահմաններում: Սպառողի պահանջները քննարկվում են, եթե նա ներկայացնում է ապրանքային կամ դրամարկղային կտրոն: Եթե ապրանքի փորձաքննությունից պարզվում է, որ թերություններն առաջացել են ապրանքն սպառողին հանձնելուց հետո նրա կողմից օգտագործման, պահման կամ փոխադրման սահմանված կանոնները խախտելու, կամ երրորդ անձանց գործողությունների, կամ անհաղթահարելի ուժի հետևանքով, ապա սպառողը պարտավոր է հատուցել մեր փորձաքննության կատարման, ինչպես նաև դրա կատարման հետ կապված ապրանքի պահման ու փոխադրման ծախսերը:

Վնասված ապրանքի վերադարձի դեպքում վերադարձվում է պատվերի գումարն ամբողջությամբ` ներառյալ առաքման արժեքը: Փոխարինման դեպքում փոխարինվող ապրանքի առաքումն իրականացվում է անվճար:

Պատշաճ որակի ապրանքի վերադարձ կամ փոխարինում
Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում կամ վերադարձվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել,պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկանիշները, կապարակնիքները, ապրանքային պիտակները,ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, եւառկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:

Սպառողն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14օրվա ընթացքում: Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու նպատակով վաճառողիգտնվելու վայր հասցնելու հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի հաշվին:

Փոխհատուցվող գումարը, որպես կանոն, հետ է վերադարձվում պատվերի ձևակերպման ժամանակ օգտագործված վճարման եղանակով՝

Փոխհատուցվող գումարը, որպես կանոն, հետ է վերադարձվում պատվերի ձևակերպման ժամանակ օգտագործված վճարման եղանակով՝

  • բանկային քարտի վճարման դեպքում հետ է վերադարձվում նույն բանկային քարտին,
  • բանկային փոխանցման դեպքում հետ է վերադարձվում նույն բանկային հաշվին,
  • Idram համակարգով վճարման դեպքում հետ է վերադարձվում նույն Idram հաշվին,
  • վճարման տերմինալներով կամ կանխիկ եղանակով կատարված վճարումները հետ են վերադարձվում կանխիկ տեսքով։

Եթե դրամային փոխհատուցումը կատարվում է ոչ պատշաճ որակի ապրանքների վերադարձի դեպքում, ապա փոխհատուցվող գումարից լրացուցիչ պահումներ չեն կատարվի։

Կայքի պատասխանատվությունը

Մեր կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը Ձեր կողմից արված առաջարկ` գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանք: Այդ առաջարկը համարվում է ընդունված մեր կողմից պատվերը հաստատող նամակը Ձեր էլ. Փոստին ուղարկելու պահից, որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր:

Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ հետաձգված կատարելու համար, եթե դա պայմանավորված է մեր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով:

Եթե սույն պայմանագրի որևէ դրույթ ճանաչվում է անվավեր, ապա այդպիսի անվավերությունը չի ազդում Պայմանագրի որևէ այլ դրույթի վավերականության վրա:

Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, «Գաղտնիության քաղաքականության» մեջ և սույն «Օգտագործման պայմաններում»: