Գաղտնիության քաղաքականություն
Տեղեկությունների հավաքագրում
Մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները.
Անուն-ազգանունը, Էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարները,
Բանկային ռեկվիզիտները, եթե վճարումը կատարվել է բանկային փոխանցման միջոցով: Մենք ՉԵՆՔ տիրապետում ձեր վճարային քարտի որևէ տվյալի, քանի որ առցանց վճարումները մեր կայքում իրականացվում են բացառապես Arca վճարային համակարգի միջոցով:
Ձեր պատվերների պատմությունը, նախընտրելի ապրանքների ցանկը և այլն,
Պատվերի առաքման հասցեն և առաքման կազմակերպման համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվությունը,
Մեզ հետ կատարված նամակագրությունը։
Տեղեկությունների օգտագործումը
Սույնով Դուք համաձայնվում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները հետևյալի համար.
Պատվերների առաքումների կազմակերպում,
Մեր կողմից մատուցվող ծառայությունների որակի գնահատում և կատարելագործում,
Ոչ ստանդարտ իրավիճակներում զանգի կամ էլ. փոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում,
Մեր ապրանքների պատվերների առաքման վերաբերյալ տեղեկացնող բնույթի ծանուցումների ուղարկում:
Քուքիներ (Cookies)
Քուքին (Cookie) փոքր տվյալ է, որը պահպանվում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա, երբ Դուք այցելում եք Կայքը: Մենք չենք օգտագործում քուքիները անձնական տեղեկատվություն հավաքելու համար, այլ բացառապես Կայքի ընդհանուր շարժը հետազոտելու և այցելությունները բարելավելու համար: Շատ բրաուզերներ ունեն քուքիները անջատելու կամ արգելափակելու ֆունկցիա, սակայն այցելելով Կայքը և դրանք միացրած թողնելով Դուք կօգնեք մեզ բարելավելու Կայքի հարմարավետությունն ու արդյունավետությունը:
Լոգ Ֆայլեր (Log Files)
Շատ ինտերնետ կայքերի նման, մեր կայքը նույնպես հավաքում է կոնկրետ տեղեկատվություն և պահպանում դրանք լոգ ֆայլերում: Այս տեղեկատվությունը ներառում է ինտերնետ հասցեն (IP), բրաուզերի տեսակը, ինտերնետ ծառայությունների մատակարարին (ISP), հետադարձման/ելքի էջերը, պլատֆորմի տեսակը, օր/ժամ, ինչպես նաև վերլուծելու միտումների (trends) սեղմումների քանակը, որոնք օգտագործվում են բացառապես Կայքը կառավարելու, այցելուների շարժը Կայքում հետևելու և ձեռք բերված համընդհանուր տեղեկատվության համախառն օգտագործելու համար:
Տեղեկությունների գաղտնիությունը
Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի: