Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է մեղրը
Մեղրը ծաղիկների կամ ծառերի նեկտարն է, որը մեղուները հավաքում և վերամշակում են՝ գոլորշիացնելով նեկտարում առկա ջուրը և ավելացնելով ֆերմենտներ։

Ի՞նչ է մեղրամոմը
Մեղրամոմը (լատ. Cera՝ մոմ) դեղնավուն մոմ է, որը մեղուները արտադրում են իրենց հատուկ գեղձերով։ Մեղրի շրջանակը մեղուները կառուցում են մեղրամոմով։ Մեղրամոմը պարունակում է վիտամին A, այն լայնորեն օգտագործվում է կոսմետիկ ինդուստրիայում

Ի՞նչ է ակնամոմը (պրոպոլիս)
Ակնամոմը (լատ.πρόπόλις` պրոպոլիս) մուգ կանաչ գույնի, սուր հոտով խեժային զանգված է, որի մեջ առկա են մի շարք օգտակար նյութեր՝ այդ թվում ծառերի խեժ, մեղրամոմ, ծաղկափոշի։ Ակնամոմը ունի անտիբիոտիկ ազդեցություն, մեղուները ակնամոմը օգտագործում են վնասատուների, բակտերիաների և սկների դեմ պայքարի համար։ Դարեր շարունակ պրոպոլիս օգտագործվել է և առ այսօր օգտագործվում է բժշկության մեջ։

Ի՞նչ ծաղիկներից է ստացվում Narek's մեղրը
NAREKS-ը բազմածաղիկ մեղձ է, այսինքն մեղրի մեջ առկա է տասնյակ տեսակի ծաղիկների նեկտար և որևէ տեսակի ծաղիկ չի գերակշռում։ Առավել հաճախ պատահող ծաղիկներներից են՝ Երեքնուկ, Իշառվույտ, կորնգան, Ղանթափա, Եղեսպակ, ուրց, կծվուկ, կռատուկ, խոլորս ևն։ Ծաղիկների մեծ մասը դեղաբույսեր են։

Ինչո՞ւ եվ ե՞րբ է բյուրեղանում մեղրը
Բազմածաղիկ մեղրի մեջ առկա են ծաղկափոշու անտեսանելի հատիկներ։ Սառը եղանակին այդ հատիկների շուրջը կազմվում են բյուրեղներ, որոնցից էլ սկսվում է մեղրի բյուրեղացումը։ Բյուրեղացմանը ամենաշատը նպաստող ջերմաստիճանը 16-18 աստիճանն է։ Կախված տեսակից՝ մեղրը կարող է շուտ կամ ուշ, կոշտ կամ փափուկ բյուրեղանալ։ Բյուրեղացումը մեղրի բնական վիճակ է։

Ո՞րն է մեղրի պահպանման ժամկետը
Մեղրը այն հազվագյուտ սննդամթերքն է, որը կարելի է տարիներով պահպանել՝ առանց որակի կորստի։ Բյուրեղանալուց հետո պահպանել կայուն սառը միջավայրում։ Այդպես պահելու դեպքում մեղրը հանգիստ կարելի է սպառել նաև մի քանի տարի անց։

Արդյո՞ք մեղրի գույնը, բույրը կամ թանձրությունը կապ ունի որակի հետ
Ոչ։ Մեղրի գույնը մեծ մասամբ կախված է ծաղիկների այն փնջի հետ, որից մեղուները նեկտար են հավաքել։ Բարձրորակ մեղրը կարող է լինել ցանկացած գույնի՝ ամենաբացից մինչև ամենամուգ, իսկ թանձրությունը կախված է ջրի պարունակությունից և ջերմաստիճանից։ Շոգ եղանակին նույն թանձրության մեղրը ավելի ջրիկ է, քան ցուրտ եղանակին։ Կախված ծաղիկների փնջից՝ մեղրերը կարող են տարբեր համային ֆոներ ունենալ՝ մեղմ կամ սուր։ Այդ տարբերությունը միայն ճաշակի հարց է։ Որակը նույնն է։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ՍՏՈւԳԵԼ՝ ՄԵՂՐԸ ԻՍԿԱԿԱՆ Է, ԹԵ՞ ՈՉ
Համացանցում տարածված են իբրև թե մեղրի անարատությունը ստուգելու տասնյակ եղանակներ՝ վառելու, ջրի մեջ լուծելու և այլ եղանակներով։ Այդ եղանակներից ո՛չ մեկը գիտական հիմնավորում չունի։ ՄԵղրի անարատությունը ստուգելու միակ եղանակը լաբորատոր փորձաքննությունն է։ Կարծում ենք, որ մեղր առնելիս միակ կողմնորոշիչ ֆակտորը պետք է լինի հավատը մեղվապահի պրոֆեսիոնալիզմի և ազնվության նկատմամբ։

Ո՞ՐՆ Է ՍԵՐԵԿԻ և ՇՐՋԱՆԱԿԻ ՏԱՐԲԵՐՈւԹՅՈւՆԸ
Շրջանակը «ռամկան» է՝ մեղրահացը, որի վրա երևում են մեղուների վեցանկյուն բջիջները՝ մոմով փակված կամ բաց։ Իսկ երեկը՝ այդ մեղրահացից կտրած վերևի մոմային շերտը՝, որը կտրվում է մեղրաքամի ժամանակ, որպեսզի մեղրահացի բջիջները բացվեն և մեղրը դուրս հոսի։ Սերեկը վաճառվում է ծորուն մեղրի մեջ, իսկ մեղրահացը՝ նաև կտորներով։

Ի՞նչ է կրեմ-մեղրը
Կրեմ-մեղրը ստացվում է մեղրի խառնման լեհական տեխնոլագիայով։ ավելի քան 100 ժամ սառը վիճակում պարբերաբար խառնվելով՝ մեղրը ստանում է կրեմային տեքստուրա։ Ի տարբերություն սովորական բյուրեղացած մեղրի, ԿՐԵՄ-ՄԵՂՐԸ ունի մանրիկ բյուրեղներ, որը արտակարգ նրբություն է հաղորդում մեղրին։ ԿՐԵՄ-ՄԵՂՐԻ բաղադրությունը միայն ՄԵՂՐ է։
Ունե՞ք հարց, որը չկա ՀՏՀ-ում
«Արագ հաղորդագրության» միջոցով ուղղեք մեզ Ձեր հարցը և հնարավորինս արագ կստանաք պատասխանը։