ՄԵՂՐԵԼԼԱՆ՝ նույն ինքը կրեմ-մեղրը, անմահական համ ունի։ Այն ստացվում է հատուկ եղանակով՝ մեղրը մի քանի օր շարունակ դանդաղ խառնվում է և խառնվելու ընթացքում սառելով՝ կազմվում են փոքր բյուրեղներ, որոնք էլ ապահովում են մեղրի կրեմանման տեքստուրան։ ՄԵՂՐԵԼԼԱՅԻ բաղադրությունը միայն ՄԵՂՐ է։ Այն սիրում են թե՛ մեծերը, թե՛ փոքրերը։
Մեղրելլա (կրեմ-մեղր)
6 700.00 AMD Original price was: 6 700.00 AMD.5 900.00 AMDCurrent price is: 5 900.00 AMD.
Զտաքաշը՝ 1000 գրամ
Առկա չէ
Նմանատիպ ապրանքներ
Զեղչ
Rated 4.5 out of 5
Զեղչ
New
Զեղչ
Զեղչ
Rated 5 out of 5

Բազմածաղիկ մեղր 2026 թ. բերք 



Վերա (verified owner) –
Շատ նուրբ ու համեղ մեղր է
Նարեկ Սարգսյան –
Շատ շնորհակալ եմ)))
lusybabajanyan –
Բազմածաղիկ մեղրը հրաշալի համ ու որակ ունի: Պատվիրում ենք արդեն երրորդ անգամ, շատ գոհ ենք: Ի միջի այլոց, էնքան բերնեբերան է լցված, որ բացելուց թափվում է 🙂
Նարեկ Սարգսյան –
Շատ շնորհակալ եմ, Lusy ջան։ Ես միշտ երբ խանութից որևէ տարայով բան եմ գնել ու քանակը խոստացվածից քիչ է եղել, միշտ դա անարդար եմ համարել։ Ուստի երբ մենք մեղրի տարայի վրա գրում ենք 1000 գր. կարող եք վստահ լինել, որ դեռ մի բան էլ ավել է, բայց հաստատ պակաս չէ))
Ամալյա –
Արտակարգ համեղ, յուրահատուկ մեղր։ Շնորհակալ եմ շատ
Նարեկ Սարգսյան –
Մենք էլ շնորհակալ ենք ձեր արձագանքի համար, Ամալյա ջան։
italiarm-6956 (verified owner) –
Շատ հետաքրքիր համ է։ Մեղր սիրող մարդը չի կարող անտարբեր մնալ։
Նարեկ Սարգսյան –
Շնորհակալ եմ. ամեն տարի համի երանգները կարող են տարբերվել, բայց մեկը մյուսից համով են։
Մարգո –
Կրեմ մեղրը պետք է չուենա բյուրեղ, բայց ձերի մեջ կար
Նարեկ Սարգսյան –
Շնորհակալ եմ արձագանքի համար, Մարգո ջան։ Կրեմ-մեղրը բաղկացած է մանր բյուրեղիկներից, որոնք առաջանում են մեղրի սառելու ընթացքում պարբերաբար խառնվելու արդյունքում։ Քանի որ պրոդուկտը բնական է, հնարավոր է, որ մեջը լինեն որոշ խոշոր բյուրեղներ։ Ընդհանուր առմամբ կրեմ-մեղրը շատ նուրբ է և հաճելի է նույնիսկ այն մարդկանց քիմքին, որոնք սովորական մեղր չեն ուտում։
Անահիտ (verified owner) –
2 շաբաթում եմ պատվիրել եմ 2 անգամ, քանի որ առաջինը շատ շուտ վերջացավ։ Գոհ եմ և որակից, և սպասարկումից։ Շնորհակալ եմ ։
Նարեկ Սարգսյան –
Շատ շնորհակալ եմ, Անահիտ ջան։ Մենք աշխատում ենք սպասարկմանը որակին նույն ուշադրությամբ հետևել, ինչ ուշադրությամբ որ կազմակերպում ենք մեղվապահությունը։